Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Եգիպտոսում 3400-ամյա դամբարանադաշտ է հայտնաբերվել

Եգիպտոսում 3400-ամյա դամբարանադաշտ է հայտնաբերվել
02.04.2016 | 17:22

Հնագետները Նեղոս գետի ափին նախկինում անհայտ դամբարանադաշտ են հայտնաբերել, որը կազմված է 42 ժայռափոր գերեզմանից: Live Science-ը հաղորդում է, որ գերեզմանատունը գնահատվում է 3400 տարվա հնության: Համալիրը, որտեղ հայտնաբերվել է դամբարանադաշտը, կոչվում է Գեբել էլ-Սիլսիլա: Այդ վայրում հնում քարհանք է գտնվել, որտեղ ավազաքար էր արդյունահանվում: Ավելի ուշ պեղումների ժամանակ նաև մի քանի արձաններ էին հայտնաբերվել: Գարնանային պեղումներից հետո գիտնականները հայտարարեցին, որ այնտեղ գերեզմանոց է տեղակայված:

Դիտվել է՝ 1656

Մեկնաբանություններ